Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.05.2012

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը հնարավոր է համալրվի հոլանդացի մասնագետով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Վերհայենի հետ`աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Հոլանդացի մասնագետը 2000 թվականից աշխատել է Հոլանդիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում Ֆրանկ Ռայկարդի եւ Դիկ Ադվոկատի ղեկավարած թիմերում, իսկ 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում ներգրավված է եղել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի մարզչական շտաբում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասաց, որ երբ նախնական պայմանավորվածությունը պաշտոնականացվի եւ հոլանդացի մասնագետ Վերհայենը համալրի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, ինքը նոր միայն կխոսի Վերհայենի պարտականությունների մասին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel