Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.05.2012

Սկսվեց մարզչական բարձրագույն Pro արտոնագրի դասընթացը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ սկսեց ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված ծրագրով մարզչական Pro արտոնագրի բարձրագույն դասընթացը: ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովի իր ելույթում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշելով որ մեծ ձեռքբերում է այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն իրավունք է ընձեռել ՀՖՖ-ին` անցկացնելու մարզչական բարձրագույն որակավորման Pro արտոնագրի դասընթաց` հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված նշանակալից հաջողությունները այդ ոլորտում, գործընթացը կարեւորեց մարզչական ռեսուրսի բարձր որակավորման առումով, որոնք միջազգային ֆուտբոլային զարգացումների հետ համաչափ քայլելու, առաջիկա տարիներին արդյունքներ արձանագրելու կարեւոր բաղադրիչներից են եւ շեշտեց, որ ՀՖՖ-ն բացառիկ կարեւորություն է տալիս մարդկային ռեսուրսի կրթական խնդիրներին, անընդհատ կատարելագործմանը, միջազգային փորձին հաղորդակցվելուն եւ այդ ուղղությամբ չի խնայում ջանք եւ միջոցներ:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ արտոնագրման բաժինը, կարեւորագույն այս դասընթացը կտևի մոտ 1,5 տարի: Դասընթացին մասնակցում է 12 գլխավոր մարզիչ, ովքեր ներկայացնում են ազգային բոլոր տարիքային հավաքականները, ինչպես նաև բարձրագույն խմբի ակումբները: Ըստ Pro դասընթացի պահանջների ունկնդիրները կարող են մասնակցել այս բարձրագույն դասընթաիցն առնվազն մարզչական A կարգի արտոնագրի առկայության դեպքում, ինչպես նաև զբաղվեն մարզչական գործունեությումբ ամենաբարձր մակարդակով:
Pro արտոնագրի բարձրագույն դասընթացի ունկնդիրներն են Հայաստանի ազգային, երիտասարդական և մինչև 19 տարեկանների հավաքականների, ինչպես նաև ակումբների գլխավոր մարզիչներ և մարզիչներ Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը:
Դասընթացը ղեկավարում է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը:

Դասընթացի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel