Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.05.2012

Ֆլեմինգ Սերիցլև. «ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահել է անցկացնել մարզչական այս բարձրագույն դասընթացը»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք ս.թ. մայիսի 7-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է մարզչական բարձրագույն Pro արտոնագրի դասընթացը: Այդ առթիվ նարկայացնում ենք դասընթացի ղեկավար, ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ, Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին:

-Պարոն Սերիցլեւ, որքանով է կարեւոր մարզչական Pro արտոնագիր ունենալու հանգամանքը:

-Նշեմ, որ Pro արտոնագիրն ամենամարձր մարզչական արտոնագիրն է, որը շնորհվում է ՈՒԵՖԱ-ի կողմից: ՈՒԵՖԱ-ն ունի երեք տեսակի արտոնագիր B, A եւ Pro: Այն մարզիչները, ովքեր արժանանում են Pro արտոնագրի, հնարավորություն են ստանում ամենաբարձր մակարդակով աշխատելու ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրներում: Այս դասընթացին իրավունք ունեն մասնակցել միայն այն մարզիչները, ովքեր առնվազն մարզչական A կարգի արտոնագիր ունեն եւ զբաղեցնում են գլխավոր մարզչի պարտականությունները կամ մոտ են դրան: Սա չափանիշ է, որ պետք է պահպանվի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել անցկացնելու Pro արտոնագրի դասընթացը, քանի որ ՈՒԵՖԱ-ն շատ գոհ է եղել այն արդյունքներից, որոնցով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացրել է մարզչական A արտոնագիրը ստանալու դասընթացը: Դրանից հետո է միայն իրավունք տրվել անցկացնելու Pro-ի դասընթաց: Բոլոր պարապմունքները տեղի են ունենալու ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: Հատուկ ուզում եմ նշել, որ Հայաստանն ունի շատ լավ Ֆուտբոլի ակադեմիա, որը չափազանց հարմար ենթակառուցվածք է մարզչական դասընթացներ անցկացնելու համար:

-Ինչ խաճախականությամբ են անցկացվելու դասախոսությունները:


-Դասախոսություններն անցկացվելու են յուրաքանչյուր ամիս երկուսից երեք օր, քանի որ այս դասընթացում ընդգրկված է 12 գլխավոր մարզիչ: Այս տարվա եւ 2013-ի ամռանը լինելու են նաեւ մեկշաբաթյա դասեր: Այս ամռանը մենք նաեւ մեկնելու ենք Լեհաստան, որտեղ դիտելու ենք Եվրոպայի առաջնության երկու խմբերի հանդիումները: Մենք 11 oր շարունակ կհետեւենք հանդիպումներին եւ երբ վերադառնանք Հայաստան, կվերլուծենք այն ամենը ինչ տեսել ենք՝ խաղերը, թիմերը, առանձին ֆուտբոլիստների եւ այլն: Նախատեսվում է նաև 2013 թվականի փետրվար-մարտ ամիսներին երկու խմբով` վեցական մարզչով մեկնել հավանաբար Անգլիա եւ հետեւել պրեմիեր լիգայի խաղերին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel