Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.05.2012

Մեկնարկում է «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլը

Այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը ազդարարում են «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության երկրորդ փուլի մեկնարկը:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի սկզբին և անցնում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 613 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականին ծնված ավելի քան 4900 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով «Ֆուտբոլի կայացման կարեւորագույն գործոններից Է մասսայական ֆուտբոլի զարգացումը եւ հասարակության ընդգրկվածության մակարդակը ֆուտբոլում: Այս համատեքստում է դիտվում արդեն ավանդական դարձած «ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթ» մրցաշարը, որն արդեն դարձել է սիրված մրցաշար թե Հայաստանի Հանրապետությունում, թե Լեռնային Ղարաբաղում: Մասսայական ֆուտբոլի զարգացմանն ուղղված ՀՖՖ ծրագրերը ոչ միայն ՀՖՖ սոցիալական պատասխանատվության բաղկացուցիչ մասն են, այլեւ իրենց մեջ ներառում են լուրջ սոցիալական ուղղվածություն»:

«Կոկա-Կոլա համակարգը ամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպին, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին Կոկա-Կոլա համակարգը աջակցում է ավելի քան 100 երկրներում: Մենք վստահ ենք, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով դեպի առողջ հասարակություն կայուն և երկարաժամկետ զարգացման նախապայմանն է», - կարծում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

Մանկա-պատանեկան ֆուտբոլի զարգացումը ՀֆՖ-ի առաջնային խնդիրներից է: ՀՖՖ-ն ունի մի շարք ծրագրեր, որոնք զարգացնում են սերը դեպի առողջ ապրելակերպը և հատկապես դեպի ֆուտբոլը:

Հաղթող թիմերին Կոկա-Կոլա համակարգը և ՀՖՖ-ն կպարգևատրեն բազմաթիվ նվերներով՝ մարզահագուստներով, ֆուտբոլի գնդակներով և, որ ամենակարևորն է՝ ֆուտբոլի 2012 Գավաթով:

Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel