Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

11.05.2012

ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի յոթ ակումբներին շնորհվեց ՈՒԵՖԱ-ի արտոնագիր

Մայիսի 10-ին տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ:
Օրակարգում էր ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր» շնորհելու հարցը:
Լսելով Արտոնագրման բաժնի հաշվետվությունը ակումբների ֆինանսական չափանիշի փաստաթղթերի վերաբերյալ` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր» շնորհել «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» և «Շիրակ» ակումբներին, ինչը թույլ կտա վերոնշյալ ակումբների առաջին թիմերին` մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2012/2013թթ ակումբային մրցաշարերի խաղարկությանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel