Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.05.2012

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ

Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:

Մայիսի 24-ին նշանակված Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Իմպուլս» – «Փյունիկ» հանդիպումը Արարատի «Այգ» մարզադաշտի փոխարեն կկայանա Իջևանի «Արնար» մարզադաշտում, մայիսի 24-ին, ժամը 18:00-ին:

Մայիսի 21-ին նշանակված Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Շիրակ-2» – «Արարատ-2» հանդիպումը` համաձայն «Շիրակ» ակումբի ՀՖՖ ներկայացրած գրության, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտի փոխարեն կկայանա Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում, մայիսի 21-ին, ժամը 18:00-ին:

Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel