Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

21.05.2012

Վարդան Մինասյանը հրապարակել է ուսումնամարզական հավաքի ծրագիրը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մայիսի 26-ին մեկնարկող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Մայիսի 26-ին, ժամը 12:30-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 17:30-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում: Այնուհետև, մայիսի 27-ին, 28-ին և 29-ին թիմը կանցկացնի «փակ» մարզումներ, իսկ մայիսի 30-ի առավոտյան կմեկնի Ավստրիա, որտեղ նույն օրը, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին մարզում կանցկացնի արդեն Ավստրիայում: Հունաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում:
Հունիսի 1-ին հավաքականը կվերադառնա Հայաստան, իսկ հունիսի 2-ին կվերսկսի հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը ժամը 18:00-ին թիմը կանցկացնի ևս մեկ «բաց» մարզում: Մայիսի 3-ին և 4-ին կրկին մարզումները «փակ» են լինելու, իսկ հունիսի 5-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Ղազախստան ազգային ընտրանիների ընկերական հանդիպումը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel