Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

22.05.2012

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը Իտալիայում պատրաստավում է վաղվա հանդիպմանը

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը արդեն ժամանել է մրցաշարի անցկացման վայր՝ իտալական Գաբիչե Մարե քաղաք և հանգրվանել է «Միկելաչի» հյուրանոցում: Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Իտալիայից տեղեկացրել է ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանը, թիմը կանցկացնի այսօր մեկ մարզում, նախապատրաստվելով վաղը կայանալիք Իսպանիայի մինչև 19 տարեկանների ընտրանու հետ առաջին հանդիպմանը:
Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 22-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Իտալիա, որտեղ մայիսի 23-ին մեկնարկում է 2012թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության էլիտ ռաունդի մրցաշարը: Հայաստանի, Իսպանիայի, Իտալիայի և Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականները կվիճարկեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում մասնակցելու միակ ուղեգիրը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel