Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.05.2012

Մեկնարկել է ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության երկրորդ փուլը

Մայիսի 21-ին մեկնարկել է ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի երկրորդ փուլը: Մրցաշարի 1/16 եզրափակչի հանդիպումները տեղի ունեցան Երևանի երեք համայնքներում գտնվող «փոքր դաշտերում»: Հանդիպումների արդյունքում կազմվեցին 1/8 եզրափակչի հետևյալ զույգերը՝ Սյունիք-2-Էրեբունի, Կոտայք-1-Գյումրի N18, Գեղարքունիք-2-Լոռի-2, Արցախ-2-Երևան N 125, Գեղարքունիք-1-Երևան N37, Երևան N37-Սյունիք-1, Նուբարաշեն-Գյումրի N15, Վայոց Ձոր-2-Վայոց Ձոր-1:
1/8 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան մայիսի 24-ին Ագաթանգեղոս 7 (ժամը 12:00-ից) և Ավան, Հովհաննիսյան թաղամաս (ժամը 13:00-ից) հասցեներով գտնվող «փոքր դաշտերում»:

1/4 եզրափակիչ հանդիպումները կկայանան մայիսի 29-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 31-ին, իսկ եզրափակիչը և 3-րդ տեղի համար հանդիպումը կկայանան հունիսի 3-ին, «Փյունիկ» մարզադպրոցում. ժամը 10:00-ին:

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է ս.թ. ապրիլի սկզբին և անցնում է երկու փուլով՝ առաջինում Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 613 միջնակարգ դպրոցների 1999-2000 թվականին ծնված ավելի քան 4900 տղաներից և աղջիկներից կազմված թիմեր մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդ փուլում լավագույն 32 թիմերը արդեն կմրցեն 1/16 եզրափակչում:

Առաջնության նպատակն է մասսակայանացնել և զարգացնել ֆուտբոլ մարզաձևը Հայաստանի միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև ֆուտբոլային մարզումներում ներգրավել այն երեխաներին, որոնք չեն հաճախում ֆուտբոլային խմբակներ կամ մարզադպրոցներ, քանի որ շատ հանրաճանաչ ֆուտբոլիստներ իրենց սպորտային ուղին սկսել են հենց դպրոցից:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel