Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.05.2012

Վարդան Մինասյան. «Կփորձարկվեն նոր տակտիկական սխեմաներ»

Մայիսի 25-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր Հունաստանի ու Ղազախստանի ազգային հավաքականների հետ առաջիկա ընկերական հանդիպումներին:
Պատասխանելով բազմաթիվ հարցերին Վարդան Մինասյանը անդրադարձավ Հայաստանի ազգային ընտրանու կազմին, նպատակներին և մտահղացումներին, որոնք կիրագործի հավաքականն այս երկու հանդիպումներում, հավաքականի նոր ֆիզպատրաստության մարզչին և այլ հարցերի:

Վարդան Մինասյանը մասնավորապես նշել է, որ կփորձարկվեն նոր տակտիկական սխեմաներ, յուրաքանչուր հանդիպման համար կկիռարվի իր սխեման, ընդգծելով որ հավաքականը հանդես կգա 4-1-4-1 տարբերակով:
Կազմի վերաբերյալ գլխավոր մարզիչն ասել է, որ կասկածի տակ է Վարազդատ Հարոյանի մասնակցությունը, ով այսօր պետք է վերջնական հետազոտություն անցնի: Արաս Օզբիլիսը և Էդգար Մանուչարյանը չեն լինի թիմում, քանի որ Արասը դեռ լիովին չի վերականգնվել վիրահատությունից հետո, իսկ Էդգար Մանուչարյանը դեռ պետք է վիրահատվի:

Հակառակորդների մասին. «Հունաստանը մասնակցելու է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում և դրանով ամեն ինչ ասված է: Ղազախստանի մասնակցությամբ հանդիպում դիտել եմ: Ընկերական խաղերում չենք կենտորնանալու հաշվի վրա, քանի որ նոր բան ենք կիրառելու և հնարավոր է արդյունավետ չստացվի»:

Վարդան Մինասյանը հանգամանորեն խոսել է այն մասին, թե ինչ պարտականություններ է կատարելու հավաքականում նոր ֆիզպատրաստության մարզիչ, հոլանդացի Ռայմոնդ Վերհաենը: Շնորհակալություն հայտնելով ՀՖՖ-ին հոլանդացուն հրավիրելու համար, Վարդան Մինասյանը նշել է, որ Վերհաենի առաջին գործը կլինի ֆիզպատրաստությունը: Նա ստուգելու է այն ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությանը, որոնք ժամանում են հավաքական: Վերհաենի մյուս ֆունկցիան կլինի ֆուտբոլիստների վերականգման խնդիրը և երրորդ պարտականությունն է՝ սեփական և մրցակցի խաղի վերլուծությունը: Վերհաենը աշխատելու է հավաքի առաջին օրվանից, իսկ նախկինում հայտարարված Ռուսաստանի հավաքականի հետ ԵՎՐՈ-2012 հրավերի վերաբերյալ Մինասյանը նշել է, որ հոլանդացի մասնագետի շփումը Ռուսաստանի հավաքականի հետ լինելու է միայն հեռախոսով:

Աշխարհի առաջնության ապագա մրցակիցների մասին պ-ն Մինասյանն ասել է, որ ՊՐՈ մարզչական արտոնագրի դասընթացի շրջանակներում կազմակերպվելու է ուղևորություն ԵՎՐՈ-2012 եզրափակիչ մրցաշար, որտեղ դասընթացի ունկնդիրները կդիտեն 6 հանդիպում, այդ թվում Իտալիայի և Չեխիայի հավաքականների մասնակցությամբ: Ինքը, մարզիչը դիտել է միայն Մալթայի հավաքականը մասնակցությամբ հանդիպումը և կարող է ասել, որ Մալթայի ընտրանին ավելի ուժեղ է քան Անդորրայի հավաքականը: Արդյունավետ ու արագ հարձակվող ունեն, ով դարձել էր 4 գոլի հեղինակ վերջին ընտրական փուլում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel