Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.05.2012

Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է «բաց» մարզումը

Մայիսի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը` նախապատրաստվելով մայիսի 31-ին Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Հունաստան-Հայաստան, և հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադշտում Հայաստան-Ղազախստան կայանալիք ընկերական հանդիպումներին: Այսօր ազգային հավաքականը անցկացրել է առաջին մարզումը ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որին ներկա էին ԶԼՄ-ի ներկայացուցիչները և երկրպագուները: Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատասխանել են լրագորղների բազմաթիվ հարցերին:

Հայաստանի ազգային հավաքականի մարզման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel