Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.05.2012

Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:

Հաշվի առնելով այն, որ «Փյունիկ» ակումբի 6 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի ազգային հավաքականում, որը մայիսի 31-ին և հունիսի 5-ին անցկացնելու են ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Հունաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների հետ, ինչպես նաև 8 ֆուտբոլիստ ընդգրկված են Հայաստանի երիտասարդական հավաքականում, որը հունիսի 12-ին կանցկացնի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական հանդիպումը Անդորրայի հավաքականի հետ, հունիսի 3-ին նշանակված «Գանձասար»-«Փյունիկ» և հունիսի 9-ին նշանակված «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումները հետաձգվել են:

Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel