Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

31.05.2012

Հունաստան – Հայաստան հանդիպումն այսօր՝ ժամը 22:30-ին

Մայիսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում Հունաստանի ազգային ընտրանու հետ: Երեկ մեր թիմն անցկացրեց միակ նախատեսված մարզումն Ավստրիայում, իսկ այսօր ֆուտբոլիստներին հանգիստ է տրված: Տեղական ժամանակով ժամը 17:45-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Կուֆշտայն քաղաքը, որը գտնվում է Ֆուլպմես բնակավայրից 90 կիլոմետր հեռավորության վրա: Հանդիպումը տեղի կունենա Գրենցլանդշտադիոն մարզադաշտում, որը տեղավորում է 5.000 հանդիսական: Տեղեկացնենք նաև որ հանդիպումը հեռարձակվելու Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության Առաջին ալիքով:

 

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel