Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.06.2012

Ավարտվեցին ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումները

Երեւանի Աբովյան 21 բակում, ուր վերջերս բացվել է արհեստական խոտածածկով հերթական փոքր խաղադաշտը, տեղի ունեցան ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթ 2012 մրցաշարի կիսաեզրափակչի հանդիպումները, որոնք վերածվեցին մասսայական ֆուտբոլի տոնի: Մեծ ոգեւորությամբ անցած հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

Կոտայք-1, Հրազդան N11 - Գեղարքունիք-2, Մարտունի N3 7:8
Սյունիք-1, Գորիս N6 - Գյումրի N15 4:20

Այսպիսով եզրափակչի առաջին և երկրորդ տեղերի համար կպայքարեն` Գեղարքունիք-2, Մարտունի N3 - Գյումրի N15, իսկ երրորդ տեղի համար`Կոտայք-1, Հրազդան N11 - Սյունիք-1, Գորիս N6 թիմերը:

Եզրափակիչ հանդիպումն ու երրորդ տեղի համար պայքարի խաղը տեղի կունենա հունիսի 3-ին, «Փյունիկ» մարզադպրոցում, ժամը 10:00-ին:

Մրցաշարի լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel