Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

01.06.2012

Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Հունաստանի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց 0:1 հաշվով Հունաստանի ազգային ընտրանու հետ մրցավեճում, որը կայացավ մայիսի 31-ին Ավստրիական Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում: Հանդիպման միակ գոլը հույները անցկացրեցին 23-րդ րոպեին: Կարագունիսը փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և հսկողությունից դուրս մնացած Կիրյակոս Պապադոպուլոսը գլխի հարվածով գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Երկրորդ խաղակեսում մեր թիմը հնարավորություններ ուներ վերականգնելու հաշվի հավասարակշռությունը, սակայն բազմաթիվ հնարավորություններից ոչ մեկը չկարողացավ օգտագործել: Հույներն ունեին երկու իրական հնարավորություն ամրապնդելու հաղթական հաշիվը: Սամարասը և Ֆետվացիդիսը չկարողացան դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածները շնորհիվ Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի:
Հունիսի 5-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Ղազախստանի ընտրանուն:

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel