Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.06.2012

ՀՖՖ/Կոկա Կոլա Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները՝ հունիսի 3-ին

Հունիսի 3-ին «Փյունիկ» մարզադպրոցում տեղի կունենան ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթի խաղարկության երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները: Երրորդ տեղի համար կպայքարեն Կոտայք-1, Հրազդան N11 և Սյունիք-1, Գորիս N6, իսկ հաղթողի կոչումը կվիճարկեն Գեղարքունիք-2, Մարտունի N3 և Գյումրի N15 թիմերը: Եզրափակիչ հանդիպմանը ներկա կլինեն Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, որոնց կտրվի եզրափակիչ հանդիպման առաջին հարվածի հնարավորությունը:
Երրորդ տեղի համար հանդիպումը կմեկնարկի ժամը 10:00-ին, այնուհետև կկայանա ՀՖՖ/Կոկա Կոլա 2012 Գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը և մրցանակակիրների պարգևատրումը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel