Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.06.2012

Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողների հետ

Հունիսի 4-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզիչը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:
Նախ մարզիչն անդրադարձավ Հունաստանի հետ ընկերական հանդիպմանը, նշելով որ հանդիպման առաջին խաղակեսում չհաջողվեց խաղալ ագրեսիվ և հատկապես օգտագործել ստանդարտ իրավիճակները: Երկրորդ կեսում այս խնդիրները հաջողվեց լուծել և գոլ խփելու պահեր եղան: Միաժամանակ Վարդան Մինասյանը ավելացրեց, որ չի կարծում, թե Հունաստանի հավաքականի հետ խաղում պարտությունը հետընթաց է հավաքականի համար, քանի որ եթե հավաքականին հաջողվեր իրացնել իր պահերը այդ խաղում, ապա պարտություն չէր լինի:
Ղազախստանի ընտրանու հետ մեկնարկային կազմի վերաբերյալ գլխավոր մարզչին ասաց որ արդեն որոշել է, թե ով կխաղա վաղը, բացառությամբ մեկ դիրքի: Պատասխանելով դարպասապահի վերաբերյալ հարցին, Վարդան Մինասյանը նշեց, որ մեր ընտրանու դարպասը Հայաստան-Ղազախստան խաղում կպաշտպանի Գևորգ Կասպարովը:
Պատասխանելով Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների` Չեխիայի և Իտալիայի հաջող հանդես չգալուն ընկերական հանդիպումներում, Վարդան Մինասյանը նշեց,որ պետք չէ ուշադրություն դարձնել այդ խաղերի վրա, քանի որ հնարավոր է, որ թե Չեխիան, և թե Իտալիան փորձարկուներ էին կատարում: Ավելի կարևոր է, թե թիմերն ինչպես կխաղան պաշտոնական հանդիպումներում:
Վարդանն Մինասյանն անդրադարձավ նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհաենի աշխատանքին: Մարզիչը նշեց, որ Վերհաենը դեռ ծանոթանում է հավաքականում տարվող աշխատանքներին եւ այս երկու հանդիպումից հետո միայն Վերհաենը կանի իր առաջարկները:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel