Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.06.2012

Հայաստանի ազգային հավաքականը վստահ հաղթանակ տարավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ

Հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընդունել էր Ղազախստանի ընտրանուն: Մեր թիմը շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերին մեկնարկող 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական մրցաշարին: Հերթական ընկերական հանդիպումը ավարտվեց մեր ընտրանու վստահ հաղթանակով` 3:0 հաշվով: Հանդիպումն անցել է մեր տղաների թե տարածքային թե խաղային բացարձակ առավելությամբ: Դեռ առաջին խաղակեսում հանդիպման հաղթողը փաստորեն հայտնի դարձավ, քանի որ մեր ընտրանուն կարգով զիջող Ղազախստանի հավաքականին չհաջողվեց արժանի դիմադրություն ցույց տալ դաշտի տերերին: Առաջին երկու գոլի հեղինակ դարձավ Գևորգ Ղազարյանը, իսկ խաղակեսի վերջնամասում աչքի ընկավ Յուրա Մովսիսյանը:
Հաջորդ ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կնացկացնի օգոստոսի 15-ին, Երևանում, Բելառուսի ընտրանու հետ:

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel