06.06.2012
Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաք
Հունիսի 7-ից Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաք՝ նախապատրաստվելով հունիսի 12-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Անդորրայի երիտասարդական հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Թիմը հանգրվանելու է ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:
Հայաստանի երիտասարդական հավաքականը 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական 3-րդ խմբում Անդորրայի, Չեխիայի, Մոնտենեգրոյի և Ուելսի ընտրանիների հետ հանդիպումներում վաստակել է 8 միավոր և խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը: Հաջորդ փուլում՝ փլեյ-օֆֆ մրցաշարում կխաղան 10 խմբերում առաջին տեղեր և չորս լավագույն երկրորդ տեղեր զբաղեցրած հավաքականները: