Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.06.2012

Համլետ Մխիթարյանի 9-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչը` Հենրիխ Մխիթարյանի եւ Մարկոս Պիզելիի ներկայությամբ

Այսօր, ժամը 16:30-ին Հանքավանի Փյունիկ գյուղի «Զեփյուռ» համալիրի մարզադաշտում տեղի կունենա Երեւանի «Արարատի» եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, հանրահայտ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անվան 9-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչը, որի ժամանակ կմրցեն Երեւանի «Փյունիկը» եւ Կրասնոդարի «Կուբանը»: Հաղթողների պարգեւատրման արարողությանը կմասնակցեն նաեւ Համլետ Մխիթարյանի որդին` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ Կրասնոդարի «Կուբանում» հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Մարկոս Պիզելին:
Հանդիպումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են այսօր, ժամը 13:15-ին լինել ՀՖՖ գրասենյակի մոտ` Հանքավան ուղեւորվելու նպատակով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel