Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.06.2012

Հենրիխ Մխիթարյանը և Վարդան Մինասյանը պարգևատրել են Համլետ Մխիթարյանի 9-րդ միջազգային մրցաշարի մրցանակակիրներին

Հունիսի 6-ին Հանքավանի Փյունիկ գյուղի "Զեփյուռ" համալիրի մարզադաշտում տեղի ունեցան Երեւանի "Արարատի" եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, հանրահայտ ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի անվան 9-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ հանդիպումները: Գլխավոր մրցանակը խաղարկել են Երեւանի "Փյունիկը" եւ Կրասնոդարի "Կուբանը": 2:0 հաշվով հաղթել են "Կուբանի" պատանի ֆուտբոլիստները: Մրցանակակիրներին դիպլոմներով և գավաթներով պարգեւատրել են Համլետ Մխիթարյանի որդին` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel