Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

07.06.2012

ՖԻՖԱ-ի ՏՀՀ նոր համակարգի վերաբերյալ սեմինար-պարապմունք ՀՖՖ գրասենյակում

ՀՖՖ գրասենյակում ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) շրջանակներում անցկացվեց սեմինար-պարապմունք, որին ներկա էին Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 7 ակումբների ՏՀՀ պատասխանատուներ: Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ միջազգային բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխությունների ու նորամուծությունների ներկայացմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը:
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին նոր ՏՀՀ համակարգի գործառույթներին նվիրված հատուկ տեսանյութեր և ուղեցույցներ: Նշվեց, որ նոր համակարգը դառնալու է պարտադիր ակումբների համար ս/թ հունիսի 4-ից սկսած:
Տեսական մասին հաջորդեց գործնական պարապմունքը, որի ընթացքում մասնակիցներն օգտվում էին ՏՀՀ նոր էլեկտրոնային համակարգի թեստային տարբերակից (https://test.fifatms.com)`մուտքագրելով մտացածին տրանսֆերներ:
Այն հնարավորություն ընձեռեց մասնակիցներին լավագույնս ծանոթանալու նոր ՏՀՀ համակարգին:

Լուսնկարները կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel