Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.07.2012

Հայաստանյան ակումբները մեկնարկեցին Եվրոպայի Լիգայում

Հուլիսի 5-ին Հայաստանյան ակումբներից երեքը` «Փյունիկը», «Շիրակը» և «Գանձասարը» անցկացրեցին 2012-2013թթ. Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին որակավորման փուլի առաջին հանդիպումները: Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն կրեց Մոնտենեգրոյի ներկայացուցիչ «Զետայից»:
Երկրորդ խաղում Գյումրիի «Շիրակն» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի մեկ այլ թիմի` «Ռուդարին»: Գոլի հեղինակ դարձավ Լամին Լի Յորոն:
Կապանի «Գանձասարը» նույնպես արտագնա խաղում զիջեց Ֆարերյան կղզիները ներկայացնող «Ստրեյմուրին» 1:3 հաշվով: Միակ գոլի հեղինակ կապանցիների կազմում դարձավ Գուստավո Կորեան:
Եվրոպայի լիգայի խաղարկության առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին:

Հանդիպումների վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel