Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

09.07.2012

ՀՖՖ-ն մեկնարկեց մարզչական Բ արտոնագրի հերթական դասընթացը

2012թ-ի հուլիսի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն`Ֆուտբոլի Ակադեմիայում եռօրյա սեմինար-պարապմունքով մեկնարկեց մարզչական Բ արտոնագրի հերթական դասընթացը:

Դասընթացին մասնակցող 35 ուսանողների թվում կան ինչպես Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի ակումբները ներկայացնող մարզիչներ, այնպես էլ նորեկներ մարզչական բնագավառում:

Դասընթացը վարում են ՀՖՖ հրահանգիչներ Աբրահամ Խաշմանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը, Աշոտ Ավետիսյանը և Սուրեն Չախալյանը: Դասընթացի տևողությունը 4 ամիս է, այն կավարտվի ս.թ. նոյեմբեր ամսին ավարտական քննություններով:
Բ մարզչական արտոնագրի դասընթացի հաջորդ երեք մոդուլները կկայանան համապատասխանաբար օգոստոսի 17, 18, 20, 21, 22, 23, 24-ին, սեպտեմբերի 7-9-ը և հոկտեմբերի 19, 20, 22, 23, 24, 25, 26-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel