Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.07.2012

«Շիրակը» և «Գանձասարը»` Եվրոպայի Լիգայի երկրորդ որակավորման փուլում են

Հուլիսի 12-ին կայացան Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումները: Գյումրիի «Շիրակը» և Կապանի «Գանձասարը» հաջող հանդես եկան և կշարունակեն պայքարը մրցաշարում: Իսկ Երևանի «Փյունիկը» հրաժեշտ տվեց եվրոպական ասպարեզին:
«Շիրակն» ընդունել էր Մոնտենեգրոյի «Ռուդար» թիմին և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Առաջին խաղում գյումրեցիները հաղթանակ էին տոնել 1:0 հաշվով և երկու հանդիպումների արդյունքում դուրս եկան Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլ, որտեղ կհանդիպեն Իսրայելի «Բնեյ Յեհուդա» թիմի հետ:
Մեկ շաբաթ առաջ «Գանձասարը» պարտվել էր Ֆարերյան կղզիների «Ստրեյմուր» թիմին 1:3 հաշվով: Երևանում կապանցիները հաղթանակ տարան 2:0 հաշվով: Հաջորդ փուլում «Գանձասարի» մրցակիցն է շվեյցարական «Սերվետը»:
«Փյունիկը» նույնպես պարտության մատնեց իր մրցակցին` Մոնտենեգրոյի «Զետային»: Գրանցվեց 2:1 հաշիվը, որը սակայն բավական չէր մրցաշարում պայքարը շարունակելու համար, քանի որ առաջին խաղում երևանցիները զիջել էին 0:3 հաշվով:
Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 19-ին և 26-ին:

Հանդիպումների վիճակագրությունը և երկրորդ որակավորման փուլի զույգերը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel