Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

27.07.2012

Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից

2012թ. օգոստոսի 15-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն օգոստոսի 1-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 091 526477, 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel