Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.08.2012

Ազգային հավաքականը նախապատրաստվում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 13-ից Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը՝ հանգրվանելով ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի Ակադեմիայում: Թիմը նախապատրաստվում է օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպմանը: Նույն օրը երեկոյան թիմն անկացրեց առաջին մարզումը, որը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «բացել» էր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների ու Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար: Հարյուրավոր երկրպագուներ մինչեւ ուշ երեկո ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում էին եւ ծափողջյուններով ու երգերով ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի մարզումը: Մարզումից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների բազմաթիվ հարցերին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel