Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.08.2012

Մրցավարները ներողություն են խնդրում "Գանձասար"-ից եւ նրա երկրպագուներից

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպման ժամանակ մրցավարների թույլ տված սխալն ազդել է խաղի ելքի վրա եւ, բնականաբար, առաջացրել "Գանձասարի" եւ նրա երկրպագուների դժգոհությունը: Հանդիպումը սպասարկած մրցավար Սուրեն Բալիյանը եւ մրցավարի օգնական Արմեն Կոստանյանը հրապարակավ դիմել են "Գանձասարին" եւ նրա երկրպագուներին, որում մասնավորապես ասված է.

"Լինելով «Փյունիկ»-«Գանձասար» խաղի մրցավար խոր ափսոսանք եմ ապրում խաղի 67-րդ րոպեին «Գանձասարի» դարպասը խաղից դուրս վիճակից խփած գոլի համար: Նշեմ որ իմ օգնականը մինչ այդ մի քանի բարդ դրվագներում անթերի էր կատարել իր պարտականությունները և ես, չնայած կասկածանքիս, չմիջամտեցի այդ իրավիճակի նկատմամբ նրա կողմից կայացրած որոշմանը:

Քանի որ ես հանդիսանում եմ «Փյունիկ»-«Գանձասար» խաղը սպասարկող մրցավարական թիմի ղեկավարն ու պատասխանատուն, ուստի այդ սխալի համար հայտնում եմ «Գանձասար» ակումբի ղեկավարների, անդամների, ֆուտբոլիստների, երկրպագուների ներողամտությունը":

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel