Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

16.08.2012

Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Բելառուսի ընտրանուն

Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց վերջին ընկերական հանդիպումը` 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին ընդունել էր Բելառուսի հավաքականին և պարտվեց 1:2 հաշվով : Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով առավելություն մրցակցի նկատմամբ, մեր թիմին այնուամենայնիվ չհաջողվեց հաղթանակ տոնել: Հանդիպման ելքը վճռեցին Ռենան Բրեսանի խփած երկու գոլերը, թեև մեր ֆուտբոլիսները կարողացան մեկ գնդակ ուղարկել Ժևնովի պաշտպանած դարպասը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Բելառուսի հավաքականի պաշտպան Դմիտրի Վերխովցովը:

Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel