Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.09.2012

Ռաֆայել Նազարյանը հրապարակել է ուսումնամարզական հավաքի ծրագիրը

Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է սեպտեմբերի 5-ին մեկնարկող Հայաստանի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը: Սեպտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին երիտասարդական հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 6-ին ժամը 11:00-ին հավաքականը կանցկացնի «բաց» մարզում, որից հետո ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել ֆուտբոլիստների հետ:
Այնուհետև, սեպտեմբերի 7-ին թիմը կանցկացնի «փակ» մարզում, իսկ սեպտեմբերի 8-ին կմեկնի Պոդգորիցա: Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 19:30, Պոդգորիցա քաղաքի համանուն մարզադաշտում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel