Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.09.2012

Հայաստանի ազգային հավաքականին կսպասարկի նոր Setra-ն

«Մենք սիրում ենք մեր հավաքականը». այս կարգախոսը եւ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող արծաթագույն Setra մակնիշի բոլորովին նոր ավտոբուսն այսուհետ կսպասարկի Հայաստանի ազգային հավաքականին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ ՀՖՖ մարքետինգային թիմն ուսումնասիրել է ազգային հավաքականներին սպասարկող ենթակառուցվածքները, այդ թվում եւ տրանսպորտային ենթակառուցվածքը եւ ընտրվել է գերմանական հանրահայտ Setra մակնիշի ComfortClass դասի ավտոբուսը: Ի դեպ, այս դասի ավտոբուսներն են սպասարկել ԵՎՐՈ 2012-ի եզրափակչին մասնակից Եվրոպական ազգային հավաքականներին: Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ձեռք բերված այս ավտոբուսը եւս մեկ քայլ է բարելավելու եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու ազգային հավաքականին սպասարկող ենթակառուցվածքները: Ավտոբուսը համալրված է ժամանակակից բոլոր հարմարություններով եւ կահավորանքով` Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների համար երթեւեկելու հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel