Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.09.2012

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Մալթա

Հայաստանի ազգային հավաքականն այսօր առավոտյան, հատուկ չվերթով մեկնել է Մալթա, որտեղ վաղը, սեպտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին կմեկնարկի 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մալթա Հայաստան հանդիպումը: Այնուհետեւ հայաստանի ազգային հավաքականը Մալթայից կմեկնի Բուլղարիա` նախապատրաստվելով Բուլղարիա-Հայաստան հանդիպմանը: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ Մալթայի եւ Բուլղարիայի հավաքականների հետ հանդիպումների համար ազգային հավաքականի կազմում ընդգրկել է 22 ֆուտբոլիստի: Ազգային հավաքականի հանդիպումները հեռարձակվելու են «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությամբ: Մալթա-Հայաստան հանդիպումը կհեռարձակվի նաեւ «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel