Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

06.09.2012

Հայաստանի ազգային հավաքականն արդեն ժամանել է Մալթա Սպասվում է Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնեց Մալթա, որտեղ սեպտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով ժամը 22;00-ին Մալթայի ազգային հավաքականի հետ հանդիպմամբ կմեկնարկի 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Երեւան Մալթա թռիչքը տևել է շուրջ հինգ ժամ, քանի որ վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին դիմավորել է հայ երկրապագուների խումբը: Մեր ազգային ընտրանին հանգրվանել է «Կորինտիա Փալաս» հյուրանցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Տա Կալի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel