Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.09.2012

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուլղարիա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնել է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին կհանդիպի Բուլղարիայի ազգային հավաքականի հետ 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում:
Հայաստանի ազգային հավաքականը արդեն գտնվում է Բուլղարիայում: Թիմը հանգրվանել է «Գրանդ Հոտել Սոֆիա» հյուրանցում:
Այսօր երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի նախախաղային մարզումը «Վասիլ Լևսկի» մարզադաշտում, որի մեկնարկից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel