Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.09.2012

Մոնտենեգրո – Հայաստան 0:0. Հայաստանի երիտասարդական հավաքականը ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը 0:0 հաշվով ավարտել է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Մոնտենեգրոյի երիտասարդական հավաքականի հետ: Այս հանդիպումից առաջ Հայաստանի երիտասարդական ընտրանին արդեն ապահովել էր երկրորդ տեղը խմբում և հավակնում էր ընտրական մրցաշարի խմբերում լավագույն չորս երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերի շարքում հայտնվել, որոնք իրավունք են ստանում խաղալ մրցաշարի հաջորդ փուլում՝ փլեյ-օֆֆում: Վաստակած մեկ միավորն այս խաղում չբավարարեց, որպեսզի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակի պայքարն այս մրցաշարում:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel