Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.09.2012

Բուլղարիա-Հայաստան 1:0. Ազգային հավաքականի առաջին պարտությունը ընտրական մրցաշարում

Հայաստանի ազգային հավաքականը կրեց առաջին պարտությունը 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում: Սեպտեմբերի 11-ին «Վասիլ Լևսկի» մարզադաշտում մեր թիմը 0:1 հաշվով զիջել է Բուլղարիայի հավաքականին: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Ստանիսլավ Մանոլևը 43-րդ րոպեին:
Սակավաթիվ գոլային պահերով հանդիպումը «աչքի ընկավ» երկու թիմերի ֆուտբոլիստների միջև առաջացած քաշքշուկով երկրորդ խաղակեսի միջնամասում, որի արդյունքում դաշտից հեռացվել են Մարկոս Պիզելին և Ստանիսլավ Դյակովը: Չորս րոպե անց կարմիր քարտ ստացավ նաև Գևորգ Ղազարյանը: Ընդհանուր առմամբ մրցավար Ստեֆան Շտուդերը ցույց է տվել 11 դեղին և 3 կարմիր քարտ:
Հաջորդ հանդիպումը 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի կանցկացնի հոկտմբերի 12-ին Երևանում: Այդ օրը մեր ընտրանին կընդունի Եվրոպայի փոխչեմպիոն՝ Իտալիայի ազգային հավաքականին:


Հանդիպման վիճակագրությունը և մրցաշարային աղյուսակը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel