Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.09.2012

Երկու ընկերական հանդիպում Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքի ընթացքում

Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում եւ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի Մինչեւ 16 եւ Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականների հետ:: Հայաստանի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, ժամը 13:00-ին Հանքավանի մարզաբազայում, իսկ Հայաստանի Մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի հետ հանդիպումը` սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում: Ճապոնիայի Մինչեւ 16 տարեկանների ազգային հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel