Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

18.09.2012

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը մեկնել է Թուրքմենստան, որտեղ սեպտեմբերի 20-29-ը տեղի կունենա «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի հետևյալ մրցակարգով: Ինը թիմ բաժանվել են երկու խմբի: Խմբային մրցաշարի ավարտից հետո, խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ և օլիմպիական մրցակարգով կորոշեն մրցաշարի հաղթողին: Իսկ երկու խմբերում երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները կխաղան միմյանց հետ:
Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը ընդգրկվել է Ա խմբում, որտեղ կմրցի Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հավաքականների հետ: Բ խմբում կպայքարեն Ուկրաինան, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Բելառուսը:
Հանդիպումները կկայանան «Աշգաբատ» և «Կոպետդաղ» մարզադաշտերում: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակակիրը՝ 10 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ 5 հազար ԱՄՆ դոլար:

Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ
Սուրեն Ալոյան «Բանանց»
Դավիթ Ազատյան «Միկա»

Պաշտպաններ

Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Սամվել Իգիթյան «Բանանց»
Խաչատուր Թոփալյան «Միկա»
Միքայել Ալեքսանյան «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Ստեփան Հարությունյան «Բանանց»

Կիսապաշտպաններ
Սամվել Խաչիկյան «Փյունիկ»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Հովհաննես Փանոսյան «Բանանց»
Հայկ Գալստյան «Միկա»
Վլադիմիր Բաբայան «Իմպուլս»
Էդգար Բարսեղյան «Իմպուլս»
Գառնիկ Հովակիմյան «Բանանց»

Հարձակվողներ
Տիգրան Ղազարյան «Բանանց»
Ռաֆայել Դարբինյան «Բանանց»
Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»

Ներկայացանում ենք Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականի խաղացանկը

20.09 Հայաստան-Ղրղզստան 16:00 (Երևանի ժամանակով)
21.09 Ղազախստան – Հայաստան 16:00
22.09 Հայաստան-Թուրքմենստան 19:00
24.09 Ռուսաստան-Հայաստան 16:00

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel