Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

23.09.2012

Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից

2012թ. հոկտեմբերի 12-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Իտալիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 24-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում:

Տոմսերի արժեքն է`
- յարուս` 3000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 5000 դրամ
- արևելյան տրիբունա` 7000 դրամ
- արևմտյան տրիբունա` 10000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel