Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

24.09.2012

Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում

Սկսվել է Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերի վաճառքը: Այսօրվանից սկսած տոմսերը «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից բացի կվաճառվեն նաեւ «Հյումել» խանութների ցանցում: Ինչ վերաբերվում է տոմսերի գներին, ապա դրանք չեն փոխվի, քանի որ նախ դրանք մի քանի անգամ ավելի ցածր են նման հանդիպումների միջազգային տոմսերի սահմանված գներից եւ երկրորդ, որ սահմանելով 4 կարգի տոմսեր` 3000, 5000, 7000 եւ 10.000 դրամ արժողության, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բոլորին հնարավորություն է ընձեռել ընտրություն կատարելու: Ի դեպ, հիմնական տրիբունաների տոմսերի գները, որոնք ավանդաբար համարվում են հիմնական երկրպագուների տրիբունաներ, 3000-ից 7000 դրամի սահմաններում են: Տոմսերի սահմանված գներում էական փոփոխություններ չեն եղել նախկինի համեմատ եւ սահմանված գները ծանոթ են ֆուտբոլի երկրպագուներին:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel