Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

25.09.2012

Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտություն է կրել Սերբիայում

Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականը պարտություն է կրել Սերբիյում մեկնարկած Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում: Մեր թիմի մրցակիցն էր Սերբիայի հավաքականը: Դաշտի տերերը վստահ հաղթանակ տարան 5:0 հաշվով: Գոլերի հեղինակներն են Լուկիչը, Բելիչը (2), Միխայլովիչը և Ժիվկովիչը:
Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Բելառուսի հավաքականների միջև ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ բելառուսների:
Երկրորդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 27-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Բելառուսի ընտրանու հետ, իսկ Սերբիայի թիմը կխաղա Մոլդովայի հետ:

Մրցաշարային աղյուսակ
1. Սերբիա 1 1 0 0 5-0 3
2. Բելառուս 1 1 0 0 1-0 3
3. Մոլդովա 1 0 0 1 0-1 0
4. ՀԱՅԱՍՏԱՆ 1 0 0 1 0-5 0

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel