Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.10.2012

Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել են փոփոխություններ:

Ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նշանակված հանդիպումները կսկսվեն ժամը 18:00-ին:

Հունիսի 3-ից հետաձգված «Գանձասար»-«Փյունիկ» և օգոստոսի 11-ից հետաձգված «Բանանց»-«Շիրակ» հանդիպումները կկայանան նոյեմբերի 7-ին, ժամը 15:00-ին:

Հոկտեմբերի 21-ից հետաձգված «Ուլիս»-«Արարատ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին, ժամը 18:00-ին:

Հոկտեմբերի 21-ից հետաձգված «Իմպուլս»-«Գանձասար» և «Բանանց»-«Միկա» հանդիպումները կկայանան նոյեմբերի 21-ին, ժամը 14:00-ին:

Հոկտեմբերի 21-ից հետաձգված «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 18:00-ին:

Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel