Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.11.2012

ՀՖՖ-ն սկսում է ԶԼՄ-ների հավատարմագրումը Հայաստան-Լիտվա ազգային հավաքականների ընկերական հանդիպումը լուսաբանելու համար

Ս.թ. նոյեմբերի 5-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է ԶԼՄ-ների հավատարմագրումը Հայաստան-Լիտվա ազգային հավաքականների ընկերական հանդիպումը լուսաբանելու համար:

Հավատարմագրման հայտերը, ինչպես նաեւ «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումների, ՀՖՖ-ի կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը», այդ Կարգի անբաժանելի մասն հանդիսացող Մեդիա Հուշաթերթիկը ԶԼՄ-ները կարող են ներբեռնել ՀՖՖ պաշտոնական կայքից:

Հավատարմագրման հայտերը ՀՖՖ ներկայացնելու վերջին ժամկետն է ս.թ. նոյեմբերի 8-ի ժամը 17:30-ը: Սահմանված ժամկետից հետո ներկայացված հայտերը չեն ուսումնասիրվելու:

ԶԼՄ-ի հավատարմագրման կարգը, մեդիա և ֆոտո հուշաթերթիկները կարող եք ներբեռնել այստեղ

Հավատարմագրման հայտը կարող եք ներբեռնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel