Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

29.11.2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունը

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատում է իր օժանդակությունը Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ ԱՊՀ) ֆուտբոլի միասնական առաջնության ստեղծման գաղափարին:

Ներկա պահին ԱՊՀ բոլոր երկրների ազգային առաջնություններում ձևավորվել են ուժեղ թիմեր, որոնք ճանաչում են ստացել ոչ միայն տվյալ երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ հետխորհրդային տարածքի լավագույն ակումբների մրցակցությունը ԱՊՀ միացյալ առաջնության շրջանակներում կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակով և, որ այսպիսի տարբերակով առաջնության անցկացումը հնարավորություն կտա բոլորիս առավել արդյունավետությամբ պայքարելու միջազգային ամենաբարձր տիտղոսների համար:

Նախկինում մենք ևս հանդես ենք եկել նման նախաձեռնությամբ, սակայն այժմ, երբ ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ այս գաղափարի իրականացման համար՝ առավել քան վստահ ենք, որ այս մտահղացումն իր աջակցությունը կստանա նաև ԱՊՀ մյուս երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից: Ուստի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում նրանց ակտիվ երկխոսության և համագործակցության` առաջիկայում ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնության ստեղծման և անցկացման նպատակով:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel