Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.12.2012

Պետք է պայքարենք. նորմալ խումբ է. ասում է ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը

Դեկտեմբերի 4-ին Նիոնում, ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտզալի Եվրոպայի 2014 թ. առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վիճակահանության ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում էր ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ով վիճակահանությունից առաջ հեռախոսազրույց ունեցավ ՀՖՖ պաշտոնական կայքի հետ եւ ներկայացրեց վիճակահանության մասնակիցների սպասելիքներն ու ակնկալիքները, ՈՒԵՖԱ-ում տիրող իրավիճակը: (Ձայնագրություն):

Վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը պայքարը կսկսի առաջին որակավորման փուլից, որտեղ ընդգրկվել է D խմբում: Մրցաշարը տեղի կունենա Բուլղարիայում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Ուելսի և Հունաստանի հավաքականների: Վիճակահանության արդյունքների մասին, ինչպես նաև մեր թիմի մրցակիցների մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ.

Պարոն Նազարեթյան ինչպես կգնահատեք վիճակահանության արդյունքները

-Նորմալ: Պետք է պայքարել:

Ինչ գիտեք մեր թիմի մրցակիցների մասին

-Ուելսի հավաքականի մասին տեղեկություններ չունեմ, իսկ Բուլղարիայի եւ Հունաստանի հետ մենք հանդիպել ենք պաշտոնական մրցաշարերում և երկու խաղն էլ ավարտել ենք ոչ ոքի` 2:2 հաշվով:

Ինչպես է թիմը նախապատրաստվելու մրցաշարին


-Մենք պլանավորում ենք ընկերական հանդիպում անցկացնել և սպասում էինք վիճակահանության արդյունքներին, որպեսզի ընտրենք մեր մրցակիցներին նույն խաղաոճով հանդես եկող թիմ: Եթե դեկտեմբերին չհաջողվի խաղալ, ապա արդեն հունվարին կանցկացնենք այդ հանդիպումը և կմեկնենք Բուլղարիա:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel