Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

04.12.2012

ՈՒԵՖԱ-ի «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագծին

ՀՖՖ-ն Հռոմի «Մարքետինգ մրցանակաբաշխության» հաղթող:

ՈՒԵՖԱ-ի Գիտելիքի եւ Տեղեկատվության Փոխանակման Սցենարներ (Knowledge & Information Sharing Scenario (KISS)) նախագծի շրջանակներում արդեն երկրորդ տարին անցկացվող «Մարքետինգ մրցանակաբաշխության» ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի «Դու էլ կարող ես դառնալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ» նախագիծը Պորտուգալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Իսրայելի, Իսլանդիայի, Բուլղարիայի եւ Ֆինլանդիայի ազգային ֆեդերացիաների ներկայացրած նախագծերի շարքում արժանացել է «Լավագույն էլեկտրոնային մարքետինգային արշավ» (Best Digital Marketing Campaign) անվանակարգի «Կրեատիվ եւ ինովացիա» մրցանակին (Creativity and Innovation award): Նախկին խորհրդային երկրներից մրցանակի են արժանացել միայն Ղազախստանի եւ Լիտվայի ներկայացրած նախագծերը:

«Լավագույն էլեկտրոնային մարքետինգ անվանակարգում գլխավոր մրցանակը տրվել է Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած մեծ բյուջետային նախագծին, իսկ հաղթողի մրցանակը Նիդեռլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագծին:

Մրցանակը հանդիսավորապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին է հանձնվել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ: ՀՖՖ ներկայացուցիչներն իրենց շնորհակալական խոսքում նշել են, որ ՀՖՖ նախագահը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություն է սահմանել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը եւ իրենց գոհունակությունն են հայտնել, որ այդ ուղղությամբ տարված աշխատանքի մի փոքրիկ մասը ՈՒԵՖԱ-ի բարձրագույն ղեկավարության եւ մասնագիտական հեղինակությունների ընդգրկմամբ ժյուրիի կողմից արժանացել է այսպիսի գնահատականի:

Որպես մրցանակ ՀՖՖ-ի մարքետինգային թիմին հնարավորություն կտրվի մեկ օր անցկացնել իրենց ընտրությամբ որեւէ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ ուսումնասիրել այդ երկրի լավագույն մարքետինգային նախագծի փորձը:
ՀՖՖ-ի «Դու էլ կարող ես դառնալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ» նախագիծն ընդգրկել էր Կոկա-Կոլա ընկերության հետ համատեղ անցկացրած գավաթային մրցաշարը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որի մասնակիցների թիվը օրերի ընթացքում անցավ մի քանի հարյուրը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel