Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

20.12.2012

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2013/2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:


Ստորև Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահի ծրագրային հայտարարությունը
2013/2014 թվականների ակումբների արտոնագրման և ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար:



ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2013/2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԱԿՈՒՄԲՆՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

ք. Երևան 20 դեկտեմբերի 2012թ.


Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի 10-րդ հոբելյանական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2013/2014 թթ. մրցաշրաջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:
Նախորդ մրցաշրջանում առաջին անգամ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը անցում կատարեց խաղերի անցկացման աշուն-գարուն մրցակարգի` համաձայն ՀՖՖ Գործադիր կոմիտեի 2011 թվականի նոյեմբերի 14-ի որոշման: 2013/2014 թթ. մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն խմբի 22-րդ առաջնությունը ևս անցկացվելու է աշուն-գարուն մրցակարգով:


Նախատեսված է, որ նոր մրցաշրջանը կսկսվի 2013 թվականի օգոստոս ամսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը ընթանալու է փոփոխված ժամանակացույցով (նախորդ տարիներին ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը մեկնարկում էր մարտ-ապրիլ ամիսներին, այդ իսկ պատճառով ակումբների արտոնագրման գործընթացը սկսվում էր ավելի վաղ): Հարկ եմ համարում նշել, որ ակումբների վերահսկողության գործընթացը, որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս, ամբողջական կերպով կկիրառվի 2013/2014 թթ. մրցաշրջանից սկսած: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունն ապահովելու համար:
Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: Ավելին, նրանց հետևողական աշխատանքի շնորհիվ ս.թ. նոյեմբերի 19-ին Հայաստանում կազմակերպվեց ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և Ֆինանասական արդար խաղի բաժնի մասնագետի սեմինար-հանդիպումը ՀՖՖ Ակումբների գլխավոր քարտուղարների, արտոնագրման և ֆինանսական հարցերով պատասխանատուների հետ:
Միաժամանակ, ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատրաստակամություն և պատասխանատվություն կդրսևորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ: Հավելեմ, որ ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացը նպաստում է ակումբների` ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեությանը և պրոֆեսիոնալ աշխատանքին:
Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2012թ. հոկտմբերի 29-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված և ՈւԵՖԱ-ի կողմից փոփոխված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2012թ-ի խմբագրություն): Վերջինս հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի նոր կանոնակարգի վրա, որում, նախորդի համեմատ, տեղ են գտել որոշակի փոփոխություններ և հստակեցվել են ակումբների առջև դրված պահանջները:
Ակումբների արտոնագրման համակարգում և ակումբների վերահսկողության գործընթացում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները համապատասխանում են ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանասական արդար խաղի համակարգի կողմից սահմանված որակի չափանիշի պահանջներին: Շարունակելով ձևավորված ավանդույթը և հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորև ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի գործունեության հիմքերը, այն է` տարվող քաղաքականությունն ու նպատակային խնդիրները.


ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի համար հստակ սահմանված նպատակներ:
 - ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի նկատմամբ ակումբների կարիքների և ակնկալիքների բավարարում, օժանդակություն ակումբների գործունեության բարելավման հարցերում և նրանց իրավունքների պաշտպանություն:
 - ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի արդյունավետության մշտական և շարունակական բարելավում ու մասսայականացում:
 - ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում:
- ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների անշեղորեն պահպանում;
- Ակումբների արտոնագրման և վերահսկողության շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում և միջազգային կապերի զարգացում:
- Ակումբների և ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի սահմանած որակի չափանիշների ու պահանջների:
- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` մարզչական կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցերում:
- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:
- ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման պայմանների բարելավում:

 ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
- Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության և ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերի մասնակից ակումբներին:
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման ուղիների մշակում:
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում և դրանց իրագործման վերահսկում:
-  Աջակցություն ՀՖՖ ակումբներին` նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, հաշվապահներ, մամուլի քարտուղարներ, անվտանգության և երկրպագուների հարցերով պատասխանատուներ և այլն) պատրաստման և վերապատրաստման հարցերում:
- Արտոնագրերի շնորհում ակումբների մարզիչներին և այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների:
- ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարչական Բ, Ա և ՊՐՈ դասընթացների կազմակերպում և անցկացում` ներառելով արտասահմանցի բարձրակարգ մասնագետների:
- Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին:
- Շփումների կազմակերպում, պահպանում և համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հետ` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացման հարցերում:
- Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման և գործնական կիրառման հարցերում:
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների և այլ արձանագրությունների, ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում:
- ՀՖՖ ակումբների փաստաթղթերի և արխիվային նյութերի հաշվառման և վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում:
- Առաջին անգամ ակումբների գործունեության հաեմատական վերլուծության իրականացում և տպագիր հաշվետվության ներկայացում:
- Մշտական համակարգված աշխատանք ԶԼՄ-ների հետ և սոցիալական ցանցերում` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացումն ապահովելու համար:
- Բազմակողմանի աջակցություն և խորհրդատվություն ՀՖՖ ակումբներին իրենց ենթակառուցվածքների կառուցման և վերանորոգման հարցերում` համապատասխան ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող որակի ստանդարտների:
- ՈՒԵՖԱ-ի Ակումբներ արտոնագրման նոր որակի ստանդարտի (2012թ. խմբագրություն) տեղայնացում և կիրառում:
- Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման և վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնակցություն այդ նախագծերին` ինքնուրույն, ինչպես նաև պետական և տեղական մարմինների և մասնավոր ընկերությունների հետ համատեղ:
- ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից տրամադրվող տարբեր կանոնակարգերի թարգմանություն, տեղայնացում և տպագրում. մասնավորապես ՈՒԵՖԱ-ի մարզադաշտերի անվտանգության կանոնակարգի տեղայնացում:
- Ազգային մակարդակով մարզադաշտերի ենթակառուցվածքների կանոնակարգի ստեղծում:
- Տեղեկատվական, մեթոդաբանական և խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին` ֆինանսական, իրավական, կադրային, մարզական և այլ հարցերի վերաբերյալ:
- Օժանդակություն ՀՖՖ ակումբներին մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի մշակման, տեղայնացման և իրականացման հարցերում:

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և վերահսկողության գործընթացի առնվազն խնդիրները գալիք մրցաշրջանի համար:
Կասկածից վեր է, որ, ըստ նշված քաղաքականության կետերի և նպատակային խնդիրների, տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի զարգացմանը, այլև ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական և մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանն ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի և որդեգրած ուղու ճշմարտացիության մեջ և շարունակելու է լինել հետևողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում, իսկ ակումբների արտոնագրումը այդ ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկն է:

ՀՖՖ Նախագահ Ռ. Հայրապետյան

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel