Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.12.2012

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի 2012 թ. Լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը` լավագույն մարզիչ (տեսանյութ)

Դեկտեմբերի 30-ին “Հարսնաքար” համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:
2012 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վարդան Բիչախչյանը և Ժոլտ Հոռնյակը:
Այս պահին հանդիսավոր արարողությունտ դեռ շարունակվում է, իսկ լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկության արդյունքներն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ:

Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel