Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.12.2012

Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի 2012 թ. Լավագույն ֆուտբոլիստ, Վարդան Մինասյանը` լավագույն մարզիչ (քվեարկության արդյունքերը)

Դեկտեմբերի 30-ին “Հարսնաքար” համալիրում տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012 թ. լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը՝ 90 միավոր: Իսկ երրորդ տեղում է Արաս Օզբիլիսը՝ 58 միավոր:
2012 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով վաստակել է 203 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վարդան Բիչախչյանը՝ 150 միավոր, իսկ երրորդ տեղում է Ժոլտ Հոռնյակը՝ 77 միավոր:

Լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկության արդյունքները կարող եք ներբեռնել այստեղ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel