Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

08.01.2013

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Հունվարի 16-ին թիմը կմեկնի ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտզալի ազգային ընտրանու հետ: Հանդիպումները կկայանան հունվարի 17-ին և 18-ին:
Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կմեկնի Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաք, որտեղ կկայանան Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի D խմբի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Բուլղարիայի, Հունաստանի և Ուելսի հավաքականները: Հունվարի 23-ին Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մեկնարկային հանդիպումը կանցկացնի Բուլղարիայի հետ, մեկ օր անց կմրցի Հունաստանի թիմի հետ և հունվարի 26-ին կհանդիպի Ուելսի հավաքականի հետ: Եվրոպայի առաջնության հաջորդ՝ գլխավոր փուլ կանցնեն միայն խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel